ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Մարտին Հարությունյանը լինելով Fundação Calouste Gulbenkian /Գյուլբենկյան հիմնադրամի հայագիտության ուսումնասիրությունները խթանող դրամաշնորհային ծրագրի շահառու ս․թ․ սեպտեմբերի 18-19 Ֆրանսիայի Սենտ-Էտյեն քաղաքի Դիզայնի ավանում մասնակցեց «Ֆրանսիայի դիզայնի և մշակութային ժառանգության շաբաթ» խորագիրը կրող ցուցահանդեսին, որտեղ ներկայացրեց իր ընթացիկ ճարտարապետադիզայներական հետազոտությունը նվիրված Ֆրանսիայում հայ առաքելական եկեղեցիներին։
Աշխատանքի ընթացքն ու առաջիկա ակնկալվող արդյունքը հետաքրքրեց բազմաթիվ այցելուների, դրա մասին խոսվեց նաև տեղական ռադիոյով։
Աշխատանքի արդյունքը կներկայացվի մենագրության տեսքով հայերեն և ֆրանսերեն լեզուներով։ |