ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ և «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի (Սան Ֆրանցիսկո) նախագահ Սքոթ Սեդրակյանի ֆինանսական աջակցությամբ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը օրերս լույս է ընծայել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Անուշ Ասլիբեկյանի «Վիլյամ Սարոյանի դրամատուրգիայի բնույթը և հայ բեմը» գիտական մենագրությունը։ Գիտական խմբագիր՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյան:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 14։00 «Զանգակ» գրատանը (Աբովյան 7) կկայանա մենագրության շնորհանդեսը։
Շնորհանդեսի բանախոսներն են՝
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյան,
Բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյան,
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Էլֆիք Զոհրաբյան: |