«Ինքնության» տաղավարում Ալան Հովհաննեսի թողած ժառանգության, Վիլյամ Սարոյանի հետ նրա համագործակցության, ինչպես նաև արևելյան երաժշտության առանձնահատկությունների, արաբական, պարսկական ու հայկական երաժշտության փոխազդեցությունների մասին պատմում է Լիլիթ Երնջակյանը՝ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, երաժշտագետ-արևելագետ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Երևանի Կոմիտասի անվ․ կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ։ |