Աղասյան Արարատ
Հայ կերպարվեստը «Արաքս» հանդեսի էջերում (Սանկտ Պետերբուրգ, 1887–1898).- Եր.: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2025. - 89 էջ:
Սույն աշխատության էջերում առաջին անգամ հանգամանորեն ներկայացվում են հայկական մամուլի պատմության մեջ գրական-գեղարվեստական պատկերազարդ անդրանիկ՝ «Արաքս» հանդեսում զետեղված, 19-րդ դարի հայ արվեստագետների ստեղծագործությանը նվիրված տարատեսակ նյութերը՝ հոդվածները, հրապարակումներն ու հաղորդումները, «Արաքսի» գեղարվեստական բաժնում ընդգրկված պատկերները, որոնք նշաակալից դեր ունեցան հայ ուսումնասեր հանրությանը նոր շրջանի ազգային կերպարվեստին թեկուզ ընդհանուր գծերով ծանոթացնելու գործում:
Գիրքը հասցեագրվում է ինչպես մասնագետներին՝ հայկական մամուլի, ազգային արվեստի ու մշակույթի պատմաբաններին, այնպես էլ ընթերցող լայն շրջաններին: |